Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 170 անգամ

667
Շաբաթ, 01 օգոստոսի, 2020 թ., 17:45
Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 170 անգամ

Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1700 կրակոց: Հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: