Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ.

«Վթարից տուժած 3 ամսական փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա». Գևորգ Դերձյան

226
Շաբաթ, 01 օգոստոսի, 2020 թ., 16:15
«Վթարից տուժած 3 ամսական փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա». Գևորգ Դերձյան

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած՝ ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բկ տեղափոխված երեք ամսական փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա:

Տասը օր անց փոքրիկը գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո:

Հիշեցնեմ, փոքրիկի մայրը վթարի հետևանքով մահացել էր, հայրն էլ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոնում»: