Երևան`   +28 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ.

«Սրանք դիվահար են եղել այնպես, ինչպես մարդակերը՝ խաչը մոտեցնելիս». Լյովա Եղիազարյան

332
Շաբաթ, 01 օգոստոսի, 2020 թ., 14:45
«Սրանք դիվահար են եղել այնպես, ինչպես մարդակերը՝ խաչը մոտեցնելիս». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այդպես էլ գոյատևեք:
Արամ Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նա ճշմարտությունն է ասում Քոչարյանի հակապետական գործունեության մասին՝ նշելով, որ նա հանրային կարծիք ասելու իրավունք չունի, որ նա տեսակետ ունի ասելու միայն դատարանում, և որ ժողովուրդը նրան դատապարտել է և դատապարտել է ցմահ, շիզոֆրենիա է առաջացրել նրանից գրոշ մուրացողների շրջանում:
Սրանք, որ մի քանի գրոշ ստանալու և իրենց ընտանիքը այդ հարամ գրոշներով պահելու համար ընդունակ են ոչ միայն համբուրել Քոչարյանի ձեռքերը, այլ լիզել նրա ցանկացած օրգան, ոռնում են անընդհատ, ոռնում են ամենուր:
Սրանք դիվահար են եղել այնպես, ինչպես մարդակերը՝ խաչը մոտեցնելիս:
Այդպես էլ գոյատևե՛ք, դա է ձեր ճակատագիրը»: