Երևան`   +26 °C
Այսօր`   Երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ.

«Դատաիրավական համակարգում ոչինչ չի փոխվել. շունը տիրոջը չի ճանաչում». Պետրոս Մակեյան

261
Շաբաթ, 01 օգոստոսի, 2020 թ., 17:10
«Դատաիրավական համակարգում ոչինչ չի փոխվել. շունը տիրոջը չի ճանաչում». Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական Հարենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավանդույթները շարունակվում են

«Սասնա Ծռերին» դատող դատավորի և ընդհանրապես դատաիրավական համակարգի մասին Ժիրայր Սեֆիլյանին կարծիք արտահայտելու համար գործ հարուցելը և հարցաքննելը օրվա իշխանության խայտառակությունն է, այն նշանակում է ՀՀ քաղաքացու, հատկապես՝ քաղաքական գործիչների, ազատ խոսքի արտահայտման իրավունքի սահմանափակում։ Ինչը նշանակում է՝ դատաիրավական համակարգում ոչինչ չի փոխվել, ոստիկանությունը մնացել է գործ սարքող, մարդ տուգանող և շորթող համակարգ, ԱԱԾ-ն մնացել է նույն КГБ, դատախազությունը պետության շահերը ներկայացնելու փոխարեն նախկինում իշխող բանդայի շահերն էր ներկայացնում, այսօր՝ իշխող խմբակի, դատարաններում շունը տիրոջը չի ճանաչում. վճիռ են կայացնում ըստ նպատակահարմարության։ Եվ ուրեմն, կեցցե՛ թավիշը»: