Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Տավուշի Մովսես գյուղում տուն է այրվել

715
Շաբաթ, 01 օգոստոսի, 2020 թ., 12:10
Տավուշի Մովսես գյուղում տուն է այրվել

Հուլիսի 31-ին, ժամը 18:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մովսես բնակավայրում այրվում է տուն։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մովսես բնակավայրի 9-րդ փողոցի տներից մեկի նկուղում։

Հրդեհը մեկուսացվել է 18։55-ին, մարվել՝ 20։34-ին։ Այրվել է պայտյա առաստաղը (մոտ 12 քմ) և բնակարանի գույքը։