Երևան`   +26 °C
Այսօր`   Երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ.

«Պատրա՞ստ է Ձեր ռեժիմը գերազանցելու Սերժին». Կարո Եղնուկյան

204
Շաբաթ, 01 օգոստոսի, 2020 թ., 10:20
«Պատրա՞ստ է Ձեր ռեժիմը գերազանցելու Սերժին». Կարո Եղնուկյան

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոն Փաշինյան, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, որ Ժիրայր Սեֆիլյանն ինձնից շատ ավելի բարի և բարեկիրթ մարդ է. նա երբեք չի հայհոյում: Տեսեք, թե ինչ թավշյա բառապաշարով է նա արտահայտվում ժողովրդի իշխանությունը յուրացրած և պետությունը զավթած հանցավոր սրիկաների, դավաճանների և անբարոյականների վաստակների հասցեին՝ «...պետության զավթման գործիքների շարքին դասվող Մեսրոպ Մակյանին և նրա նմաններին տեղեկացնում եմ, որ խստագույնս պատժվելու են իրենց կատարած հանցագործությունների համար»:
Կարծես թե Ձեր ընկեր ոստիկանապետը վիրավորվել է «գործիք» բառից և որոշել է ձեր օրհնությամբ քաղաքական հալածանքի ենթարկել Սեֆիլյանին:
Պարոն Փաշինյան, մաղթում եմ Ձեզ հաջողություն, բայց արդյոք պատրա՞ստ է Ձեր ռեժիմը գերազանցելու Սերժին՝ համալրելով քաղհալածյալների շարքերը հազարներով:
Ես պատրաստ եմ լինել Ձեր հարջորդ թիրախը. Մեսրոպ Մակյանը և բոլոր նրա նման դատավորները, դատախազները, ոստիկանները և քննիչները սրիկա, անբարոյականի վաստակներ են և ՎԵՐՋ»: