ԱԱԾ-ն նոր գործ է հարուցել Վանեցյանի դեմ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է կոորդինացնում ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի դեմ հարուցված քրեական գործերի ընթացքը։ Երեկ ԱԱԾ-ն նրան հրավիրել էր հարցաքննության՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման մեղադրանքով։ Ապա հայտարարեց, որ «Արթուր Վանեցյանը, անտեսելով օրենքով սահմանված տարիքային սահմանափակումները, 2018 թ. հուլիսի 18-ի հրամանով ավագ խմբի պաշտոնում (բաժնի պետ) է նշանակել նախկինում ծառայությունից արձակված 51 տարեկան փոխգնդապետի», ինչն ԱԱԾ նախկին տնօրենն ու նրա փաստաբանն անհեթեթություն և օրենքի չիմացություն որակեցին։ Սակայն, քանի որ վարչապետի հրահանգը շատ խիստ է՝ ամեն գնով հետապնդում սկսել Վանեցյանի դեմ, երեկ ԱԱԾ-ն նոր գործ է երկնել, և անգամ մարդ են ձերբակալել։ Հիմա էլ փորձում են ապօրինի զենքի մեղադրանք ներկայացնել Արթուր Վանեցյանին: «Այս սցենարի զավեշտն այն է, որ զենքը, որն իբր՝ ապօրինի է և պատկանում է Վանեցյանին, գտնվում է ոչ թե նրա տնօրինության տակ, ասենք՝ իր տանը կամ գրասենյակում, այլ՝ ԱԱԾ-ում։ Մեզ հանձնարարել են հայտարարել, թե իբր ԱԱԾ-ի աշխատասենյակներից մեկում հայտնաբերվել է մի ապօրինի զենք, որը պատկանում է Ա․ Վանեցյանին»,- ասաց ԱԱԾ մեր աղբյուրը: Ի դեպ, «ապօրինի» զենքը գտնվելիս է եղել ԱԱԾ սպառազինության բաժնում, որի պետն այժմ ձերբակալված է։ ԱԱԾ-ից մեզ ասացին՝ պաշտոնական հաղորդագրություն կտարածեն»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00