Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ.

Սևանում «շիշ բռնողին» անօրինական տարածք են տրամադրել. «Հրապարակ»

175
Շաբաթ, 01 օգոստոսի, 2020 թ., 09:10
Սևանում «շիշ բռնողին» անօրինական տարածք են տրամադրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ մեռնող Սևանում քչից-շատից լողալ հնարավոր է միայն Շորժայի՝ Հայկ Սարգսյանին պատկանող լողափում, որովհետև այն մաքրվում է։

«Ազգային պարկը փոխանակ իր բուն գործունեությամբ զբաղվի՝ մաքրի ափամերձ տարածքները, «շիշ բռնողին» անօրինական տարածք է տրամադրել, վերջինս էլ քոթեջներ, օբյեկտներ է սարքել այնտեղ, ինչն էլ իր հերթին է շարժել իշխանական էլիտայի զայրույթը»,- ասաց Սևանի խնդրով զբաղվող մեր աղբյուրը։

Ի դեպ, լճի կանաչելուն զուգընթաց, Փաշինյանների ընտանիքը նախկին «էնտուզիազմով» այլևս չի գնում Սևանի ամառանոց․ հիմա հնարավոր չէ լճում լողալ՝ ջրիմուռների պատճառով։

«Նրանք այլևս նախընտրում են Ենոքավանի ուղղությունը՝ այստեղ են սկսել հանգստանալ, նրանց գալուց հետո նկատելիորեն աշխույժ է սկսել տիրել մեր կողմերում»,- ասաց ենոքավանցի մեր ծանոթը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում