Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 օգոստոսի, 2020 թ.

Առավոտյան ժամերին միայն կենսաթոշակառուների սպասարկումն այլևս պարտադիր պահանջ չէ

175
Շաբաթ, 01 օգոստոսի, 2020 թ., 09:05
Առավոտյան ժամերին միայն կենսաթոշակառուների սպասարկումն այլևս պարտադիր պահանջ չէ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է. «Այսօր ՀՀ պարետը ստորագրել է N230-Ն որոշումը։

Ըստ այդմ՝ ուժը կորցրած է ճանաչում N63 որոշման ենթակետը, որը սահմանում էր՝ «Յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը» այլևս պարտադիր պահանջ չէ:

Համաձայն փոփոխության՝ N63 որոշմանն ավելացվել է 10-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ․ «Յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ վերջինիս ներկայությամբ իրականացվում է սեղանի մակերեսի ախտահանում»: