Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ.

«Նիկոլը սրբապիղծ է և զուրկ՝ որևէ սկզբունքից». Վահագն Ավագյան

244
Շաբաթ, 01 օգոստոսի, 2020 թ., 09:45
«Նիկոլը սրբապիղծ է և զուրկ՝ որևէ սկզբունքից». Վահագն Ավագյան

«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ այլևս չի հետաքրքրում այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի նման երևույթն իր կողմից ընկեր հայտարարված Ժիրայր Սեֆիլյանի դեմ քրեական գործ է պատվիրում։

Նիկոլը սրբապիղծ է և զուրկ՝ որևէ սկզբունքից.

դա հասկացել եմ իր հետ 30 րոպե անցկացնելուց հետո հեռավոր 2015-ին «ԴԵՄ ԵՄ» թիմի հետ իր հանդիպման ժամանակ։

Ինձ հետաքրքրում է Հայաստանում առկա հասարակական քաղաքական շրջանակների արձագանքը մեզնում նախկին ռեժիմի հանցագործությունները պատժելու կոչին հետևող քրեական հետապնդումներին։

Ես հետևելու եմ ուշի ուշով։ Այն Մարդկանց համար ովքեր սրա վերաբերյալ դիրքորոշում չեն հայտնի, ես կիմանամ, որ անկախ քաղաքական տարբեր կարծիքներից, իրավական երկիրը այս մարդկանց համար ուղենիշ չի հանդիսանում և ըստ այդմ էլ վերաբերվելու եմ այդ մարդկանց»: