Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ.

«Ուկրաինան բարդույթ ունի ընկալելու ԼՂ հակամարտության էությունը»․ Զոհրաբ Մնացականյան

193
Ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ., 22:00
«Ուկրաինան բարդույթ ունի ընկալելու ԼՂ հակամարտության էությունը»․ Զոհրաբ Մնացականյան

Հայ-ադրբեջանական սահմանային բախումների ժամանակ Ուկրաինան իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանին։

Այս առնչությամբ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է. «Կարծես՝ Ուկրաինան բարդույթ ունի ընկալելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, ընկալելու այն լրջագույն սպառնալիքները, որոնց բախվում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, Արցախի Հանրապետությունը, այն իրական սպառնալիքը, որ սպառնում է մեր տարածաշրջանի անվտանգությանը։ Եվ բարդույթ ունի տարանջատելու կոնֆլիկտները և գնահատելու կոնֆլիկտները ըստ իրենց արժանիքի, ըստ իրենց էության, ըստ իրենց պատմության։ Եվ այդ առումով է, որ մենք այստեղ ունենք անհամաձայնություն»:
Մնացականյանը եթերի ընթացքում հայտնել է, որ հայկական կողմը վերջին երկու տարվա ընթացքում այս հարցով աշխատում է Ուկրաինայի ղեկավարության հետ։ Մնացականյանի խոսքերով՝ Հայաստանը շարունակելու է անընդունելի համարել այդպիսի հայտարարությունները։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ուկրաինան բարդույթ ունի ընկալելու ԼՂ հակամարտության էությունը»․ Զոհրաբ Մնացականյան