Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի սկզբունքները մնացել են հայկական կողմի օրակարգում». ԱԳ նախարար

356
Ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ., 21:40
«Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի սկզբունքները մնացել են հայկական կողմի օրակարգում». ԱԳ նախարար

«Շանթ» հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնել է, որ Ադրբեջանն այն ժամանակ չի համաձայնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում առաջ քաշված գաղափարներին, որոնք ենթադրում էին շփման գծում մոնիթորինգի ակտիվացում ու հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմները:

Նախարարի խոսքով՝ հիմա, երբ հաճախ լսում է այդ անվանումները, «կարծես դա ներկայացվում է որպես հալվայի նոր տեսակ կամ որպես դոգմա»։ Բայց այդ սկզբունքները և գաղափարները, ըստ Մնացականյանի, մինչև հիմա էլ եղել են հայկական կողմի օրակարգում, ընդ որում՝ հիմա հայկական կողմն ավելի գործուն ձևեր է առաջարկում։

ՀՀ արտգործնախարարի խոսքով՝ այժմ հայկական կողմը նաև ավելին է առաջարկում՝ ներկայացնելով հրամանատարների միջև կապի ապահովումը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի սկզբունքները մնացել են հայկական կողմի օրակարգում». ԱԳ նախարար