Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ.

««Շնորհավորում եմ» բոլորիս՝ հեղափոխությունից հետո առաջին քաղաքական հետապնդման կապակցությամբ». Նինա Կարապետյանց

244
Ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ., 15:05
««Շնորհավորում եմ» բոլորիս՝ հեղափոխությունից հետո առաջին քաղաքական հետապնդման կապակցությամբ». Նինա Կարապետյանց

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Շնորհավորում» եմ բոլորիս հեղափոխությունից հետո առաջին քաղաքական հետապնդման կապակցությամբ

Ժիրայր Սեֆիլյանի FB-ում ստատուս գրելու վերաբերյալ հարուցվել ա քրեական գործ և վերջինս այսօր վկայի (փաստացի կասկածյալի) կարգավիճակով հարցաքննվել ա ոստիկանության կենտրոնական բաժնում։

Դժվարն առաջին «քայլ» անելն էր, մանցածը թավշված/պահպանված հանցավոր ռեժիմը գիտի՝ ինչը ոնց պետք ա արվի։ Սեֆիլյանի դեմ ոչ առաջին քրգործն ա, ոչ էլ, ոնց հասկանում եմ, վերջին։

Հ․ Գ․ Հանցավոր ռեժիմն իր երախտիքի խոսքերն ա փոխանցում «հեղափոխական» իշխանություններին՝ իր գործն անմար պահելու համար»: