Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ.

«Նախկինների նման փորձում են լռեցնել իրենց ընդդիմախոսներին». Գագիկ Եղիազարյան

225
Շաբաթ, 01 օգոստոսի, 2020 թ., 04:10
«Նախկինների նման փորձում են լռեցնել իրենց ընդդիմախոսներին». Գագիկ Եղիազարյան

«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գագիկ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլոր այն ընկերներիս, որոնք սրտնեղում են, երբ ասում ենք, որ ոչ մի իրական փոփոխություն չի եղել և որ շատ կարճ ժամանակից «ներկաները» կգերազանցեն «նախկիններին». տեսեք, որ ձեռագիրը նույնն է, որ սրանք էլ նախկինների նման փորձում են լռեցնել իրենց ընդդիմախոսներին...

Փաստենք միայն, որ ժամանակներն են փոխվել՝ այլևս հնարավոր չի լինելու բիրտ ուժի կիրառմամբ մարդկանց շրջանում վախ սերմանել։ Դե իսկ Ժիրայրի մասով՝ իսկի ձեր կնքահայրերն ու հայրերը չկարեցան նրան լռեցնել, նրան ահաբեկել՝ էնպես որ արջի պ...երի հետ մի խաղացեք...»: