Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ.

«Ինչո՞ւ Ալիևը չի «սիրում» Սորոսին». Գագիկ Համբարյան

208
Ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ., 20:00
«Ինչո՞ւ Ալիևը չի «սիրում» Սորոսին». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ինչո՞ւ Ալիևը չի «սիրում» Սորոսին

Մեր արևելյան հարևան, բռնապետ Իլհամ Ալիևը երեկ Բալաքենում հերթական ASAN կենտրոնի բացման ժամանակ ելույթ է ունեցել և հայտարարել, որ Հայաստանի այս իշխանությունները Սորոսի գործակալներն են... Շատ հետաքրքիր է, որ Իլհամ բաբայի այս ելույթը հաջորդեց Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հուլիսի 29-ին հայաստանյան երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցին, որի ժամանակ Քոչարյանը ևս անդրադարձավ իշխանատեղափոխությունից հետո Հայաստանում Ջորջ Սորոսի կողմից հովանավորվող ՀԿ-ների ներկայացուցիչների իշխանական մաս կազմելու փաստին և դրա ազդեցությանը մեր հասարակության վրա...

Իլհամ բաբայի ելույթը հայաստանյան սորոսականներն սկսեցին օգտագործել հօգուտ Նիկոլի իշխանության, որի փայատերերից մեկն իրենք են, արդեն տեղեկատվական արշավ սկսեցին, որ Սորոսի թշնամիները միայն հակաժողովրդավարական և կոռումպացված հայաստանյան ուժերն են և Ադրբեջանի բռնապետը, ինչպես նաև մեկ անգամ ևս Իլհամի ելույթի միջոցով կփորձեն «ապացուցել», որ իրենց առաջնորդը՝ Ջորջ Սորոսը, կապ չունի Իլհամի հետ, ով, ըստ վարկածներից մեկի, հովանավորել է Հայաստանում տեղի ունեցած, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը...
Հավելեմ, որ Իլհամի և Սորոսի թշնամության բեմադրությունը շատ պրիմիտիվ է, քանի որ, օրինակ, Ուկրաինան և Վրաստանը, որտեղ սորոսականները ևս շատ ուժեղ դիրքեր ունեն այդ երկրների իշխանական բուրգում, հիանալի հարաբերություններ ունեն «հակասորոսական», բռնապետական և կոռումպացված Բաքվի հետ... Հետաքրքիր է, Ջորջ Սորոսը չի՞ տեսնում՝ իր ուկրաինացի և վրացի հետևորդներն ո՛ւմ հետ են համագործակցում...

Հ. Գ. Ամեն դեպքում շատ տարօրինակ էր Քոչարյանի «սորոսաքննադատական» ելույթից հետո հանկարծ ունկնդրել Իլհամ բաբայի հակասորոսական հայտարարությունը...»: