Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ.

Որքա՞ն է Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը․ «Հրապարակ»

241
Ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ., 09:15
Որքա՞ն է Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը պաշտոնապես անցնում է 38 հազարից, մինչդեռ առողջապահության նախարարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իրականում այդ թիվը 10 անգամ ավելի է, ինչը նշանակում է, որ առնվազն 380 հազար մարդ Հայաստանում վարակվել է կորոնավիրուսով։ Ինչո՞վ է բացատրվում նվազ ցուցանիշը։

«Որովհետև թեստերը հատկապես վերջին ամիսներին սխալ են ցույց տալիս, բացի այդ, ոչ բոլորին են թեստ անում, եթե ծանր դեպք չէ, եւ թեթեւ ախտանիշներ կան, հիմնականում չեն թեստավորում»,- պարզաբանեց մեր աղբյուրը։

2.5 միլիոն բնակչության դեպքում 380 հազարը բավականին մեծ թիվ է, ու հենց այդ ցուցանիշն է, որ երկրում արդեն ձևավորել է «կոլեկտիվ իմունիտետ», ինչն էլ վերջին օրերին հիվանդացության աճի նվազման պատճառն է, այլ ոչ թե դիմակային պայքարը, որը ծավալել է իշխանությունը՝ վարչապետի մակարդակով»:

Մանրամասները՝ թերթի համարում։