Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ.

«Իմ քայլ»-ում տեսակետները տարբեր են՝ կապված Վահրամ Ավետիսյանի հետ. «Ժամանակ»

143
Ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ., 08:50
«Իմ քայլ»-ում տեսակետները տարբեր են՝ կապված Վահրամ Ավետիսյանի հետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հանդիպումը բավական բուռն է անցել:

Մեր տեղեկություններով՝ ՍԴ դատավորի թեկնածուն, ըստ էության, «Իմ քայլի» պատգամավորների հարցերին չի տվել սպառիչ պատասխաններ: Ավելին՝ Մարտի 1-ի և այլ կարևոր հարցերի հետ կապված շատ ընդհանրական է խոսել և ոչ մի հարց չի մասնավորեցրել: Թեկնածուի հեռանալուց հետո էլ «Իմ քայլի» ներսում քննարկումը շարունակվել է:

Ըստ էության, թեկնածուի հետ կապված «Իմ քայլում» կա տեսակետների բաժանում. մի մասը կարծում է, որ այս թեկնածուն որևէ կերպ չի կարող լինել ՍԴ դատավոր, մյուս մասը, մասնավորապես՝ Ռուստամ Բադասյանի մտերիմ թևը, կարծում է, որ նա լավագույն թեկնածուն է, որովհետև հենց Բադասյանի առաջարկած կադրն է»:

Մանրամասները՝ թերթի համարում։