Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 օգոստոսի, 2020 թ.

Երևան-Միներալնիե Վոդի չվերթով տուն են վերադարձել ևս 98 ռուսաստանցիներ

358
Ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ., 00:15
Երևան-Միներալնիե Վոդի չվերթով տուն են վերադարձել ևս 98 ռուսաստանցիներ

Երեւան-Միներալնիե Վոդի-Երևան երթուղով ՀՀ քաղաքացիների համար նախապատրաստվող արտահանման չվերթի մասին տեղեկություններ ստանալուց հետո դեսպանատունը մշակել է ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու նպատակով аյդ թռիչքն օգտագործելու հնարավորությունը: Այս մասին հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպանությունը:

Անհրաժեշտ համաձայնեցումներ են ձեռք բերվել Ռուսաստանի տարածաշրջանային իշխանությունների, նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի հետ: Արդյունքում մենք ուրախ ենք տեղեկացնել, որ հուլիսի 30-ին նշված չվերթով տուն են վերադարձել ևս 98 ռուսաստանցիներ։

Ընդհանուր առմամբ համալիր աշխատանքի շրջանակներում Հայաստանից դուրս է բերվել 3284 մարդ։

Ռուսաստանցիների՝ տուն վերադարձի կազմակերպման մասով աշխատանքը շարունակվում է։