Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ.

Հայտնի է Կառավարության 1-ին մասնաշենքում հրդեհի բռնկման պատճառը

377
Հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ., 23:50
Հայտնի է Կառավարության 1-ին մասնաշենքում հրդեհի բռնկման պատճառը

Հուլիսի 30-ին, ժամը 21:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կառավարության մասնաշենքի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել։

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ տեղի է ունեցել Կառավարության 1-ին մասնաշենքի 2-րդ հարկի արտաքին պատին ամրացված էլ.լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման։