Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ.

Երևանի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

409
Հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ., 22:40
Երևանի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

Հուլիսի 30-ին, ժամը 17։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շինարարների փողոցի թիվ 10/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել Ալբերտ Գ․-ի (ծնված 1954 թ․) դին։