Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ՀՀ կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ

702
Հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ., 22:30
ՀՀ կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ

Քիչ առաջ մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ կառավարության գլխավոր մասնաշենքի 2-րդ հարկում կրակ և ծուխ է նկատվել: Այս պահին կատարվում են հետախուզական աշխատանքներ, երթևեկությունը Մելիք Ադամյան փողոցում Երևանի ճանապարհային ոստիկանությունը ժամանակավոր դադարեցրել է: Մանրամասները՝ քիչ ուշ: