Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ.

«Սեֆիլյանին քրեական հետապնդման ենթարկելը անբարոյականության սանդղակում Նիկոլականություն է». Վահագն Ավագյան

223
Հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ., 23:15
«Սեֆիլյանին քրեական հետապնդման ենթարկելը անբարոյականության սանդղակում Նիկոլականություն է». Վահագն Ավագյան

«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միայն բացառիկ անբարոյական իշխանությունները նույն օրը հարցաքննության կկանչեին Ժիրայր Սեֆիլյանին (մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ Ժիրայր Սեֆիլյանին քրեական հետապնդման ենթարկելը անբարոյականության սանդղակում Նիկոլականություն է նշանակում) և իրենց իսկ կողմից գեներալ դարձրած 5-րդ շարասյան ներկայացուցիչ, իրենց ծոցում տաքացրած ռուսական գործակալ Վանեցյանին, բացառապես նրա համար, որ հաջորդ օրը ՊՈԱԿի անբարոյականները Սոնա Արշունեցիների բացառիկ տհասների համար նախատեսված տեքստերի հիման վրա «ՇՈԿԱՅԻն» տեսանյութեր մոնտաժեն որ ինչպես «դասականն» էր ասում. «անբարոյականի վաստակ Ալեն Սիմոնյանները» իրենց հարցազրույցների ժամանակ ասեն, թե այս մարդիկ միասին են աշխատում, մենք էլ իրենց դեմ պայքարում ենք:

Պարզապես խոսքեր չկան: Ձեր անբարոյականությամբ զարմացնում եք ամեն օր: Դուք չլսված, չտեսնված անբարոյականներ եք: Ձեր հետ նույն երկրում ապրելն ու նույն օդը շնչելը անտանելի է դարձել: Հույս ունեմ առաջիկա ամիսներին կտապալվեք ու կվերադառնաք ձեր փաբերն ու ձեր մի շիշ գարեջրերին, ու մենք այլևս երբեք ձեր դեմքերը չենք տեսնի, ձեր մասին չենք լսի»: