Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ.

«Վահրամ Ավետիսյանը կասկածո՞ւմ է, որ ՍԴ-ում կար ճգնաժամ». Լյովա Եղիազարյան

231
Հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ., 22:10
«Վահրամ Ավետիսյանը կասկածո՞ւմ է, որ ՍԴ-ում կար ճգնաժամ». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նայում էի ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հարցազրույցը «Իմ քայլը» խբակցության հետ հանդիպումից հետո: Թողնենք, որ նրա պատասխանները հոր հետ կապված համոզիչ չէին, բայց ինձ զարմացրեց, որ նա չպատասխանեց շատ կարևոր հարցի: Այն է՝ ինքը գտնո՞ւմ է արդյոք, որ ՍԴ-ում կար ճգնաժամ և այդ ճգնաժամի լուծումն Ազգային ժողովը կատարել է օրինական ճանապարհով: Եթե համոզված լիներ, որ կար ճգնաժամ և այն լուծվել է օրենքով, ապա կտար դրական պատասխան: Ինչո՞ւ չպատասխանեց, կասկածո՞ւմ է, որ ՍԴ-ում կար ճգնաժամ: Կասկածո՞ւմ է, որ ԱԺ-ի կողմից հարցի լուծումն օրինական է:
Փաստորեն, ինքը հայցում է «Իմ քայլի» պատգամավորների կողմ քվեարկությունը, բայց կասկածում է, որ նրանք ՍԴ-ի հարցը լուծել են օրենքով: Սա ամենաքիչը լուրջ չէ»: