Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ

482
Հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ., 19:20
Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ

Armlur.am-ին հայտնի է դարձել, որ իշխանությունները «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցել են քրեական գործ, որի շրջանակներում Վանեցյանը վաղը հրավիրվում է ԱԱԾ՝ հարցաքննության:

Ըստ ԱԱԾ աղբյուրի՝ քրեական գործը վերաբերում է պաշտոնական դիրքի չարաշահմանը, որի հետևանքով պետական բյուջեին հասցվել են վնասներ:

Վանեցյանը հարցաքննության է հրավիրվել ժամը 11-ի շրջանակներում և ներակայանալու է փաստաբանի հետ: