Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ժիրայր Սեֆիլյանին կանչել են հարցաքննության

342
Հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ., 15:10
Ժիրայր Սեֆիլյանին կանչել են հարցաքննության

«Սասնա Ծռեր» համահայկական շարժումը հայտարարություն է տարածել. «Վաղը՝ հուլիսի 31-ին, ժամը 9։30 Ժիրայր Սեֆիլյանը մի անհեթեթ և վտանգավոր միտումներ ցույց տվող քրեական գործով հրավիրված է հարցաքննության որպես վկա։ Հարցաքննությունը տեղի կունենա ոստիկանության կենտրոնական բաժնի շենքում։

Հարցաքննության ավարտին Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը ոստիկանության կենտրոնական բաժնի շենքի դիմաց հանդես կգա հայտարարությամբ և կպատասխանի լրագրողների հարցերին»։