Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ.

«Ամենազավեշտալին այն է, որ հարցի համար շնորհակալություն է հայտնում լրագրողին». Հովհաննես Գալստյան

205
Հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ., 17:40
«Ամենազավեշտալին այն է, որ հարցի համար շնորհակալություն է հայտնում լրագրողին». Հովհաննես Գալստյան

Ազատամարտիկ Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշո՞ւմ եք Սերժիկի՝ դասականի բառերով ասած աննախադեպ հարցազրույցներն օդում, ջրում և ցամաքում:

Նախօրոք որոշած ցուցակով հեռուստաընկերությունների լրագրողներին տալիս էին նախօրոք կազմած հարցեր և նա վստահ պատասխանում էր «տհաճ» և «ոչ ցանկալի» հարցերին:

Հետո նախագահականի աշխատակազմից նորից մի լրիվ օր էր պահանջվում, որպեսզի մոնտաժեին հարցազրույցը, հեռացնեին անցանկալի մասերը և միայն դրանից հետո հեռուստաընկերություններն իրավունք էին ստանում այն եթեր հեռարձակել:

Երեկ ընդամենը հինգ րոպե կարողացա դիտել Քոչի հարցազրույցը:

Հակառակի նման նայեցի այն պահը, երբ նա ասում էր, որ կալանք դրված իր ֆինանսները՝ «Սիստեմա»-ից ստացված աշխատավաձների գումարներն են:

Մեր՝ «օբեկտիվ» քննադատությամբ զբաղվող լրագրողներից գոնե մեկի մտքով չանցա՞վ հարցներ, թե դու, կուլտուրական մարդ, աշխատավարձով ապրող քյասիբ մարդ, առանց շատ մեծ ներդրում կատարելու, ի՞նչ գործ ունես ԱՖԿ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդում, այն էլ ձայնի իրավունքով: Հաստատ կարող եմ ասել, որ առանց ֆինանսական մեծ ներդրման, միայն գեղեցիկ աչքերի համար նա իրավունք չէր ունենա ասենք ՄՏՍ-ի նման գիգանտի տնօրենի հետ նույն հարցի շուրջ հավասարը հավասարի հետ քվեարկելու:(Առավել ևս, որ աչքերն այդքան էլ սիրուն չեն):

Իսկ ամենազավեշտալին այն է, որ հարցի համար շնորհակալություն է հայտնում լրագրողին: Շնորհակալություն հայտնիր Վիկտոր Սողոմոնյանին՝ հարցաշարը կազմելու, իսկ քո աջԱՐԱԿից լրագրողներին՝ այլ հարցեր չտալու համար:

Հ. Գ. Հին Հռոմում, սենատում ելույթ ունենալիս, ինչ թեմայի մասին էլ խոսեր, Մարկոս Պորկիոս Կատոն Ավագն ասում էր՝ Բայց, այնուամենայնիվ, Կարթագենը մեր թշնամին է և այն պետք է կործանվի...

Իհարկե, դժվար է երկրիդ բյուջեից շատ փող ունեցողին դատել, բայց Կատոն Ավագի ոճով ասենք, որ երկիր թալանողը պետք է բանտում լինի և կրի իր արժանի պատիժը...»: