Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ.

««Իզմիրլյան»-ում ինչո՞ւ կարգին չեն ստուգել խեղճ մարդուն». Լևոն Բարսեղյան

271
Ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ., 04:10
««Իզմիրլյան»-ում ինչո՞ւ կարգին չեն ստուգել խեղճ մարդուն». Լևոն Բարսեղյան

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չի հասկանում և վերջ, յա:

Մենք էլ էդ ենք ասում՝ լիքը բան չի հասկանում, հո զոռով չէ: Մարտի 1-ի ողբերգություն չի հասկանում, չի հասկանում, որ «գույք պարտքի դիմաց» հատուկ գործողությամբ ազգային հարստությունն օտարելը պոռնո ծրագիր էր, Թեղուտ ավիրելը հայրենասպանություն է, մարդկանց տնանկ անելը՝ պետության գերակա շահի վերնագրով քողարկելը չի հասկանում, որ հանցագործություն է, սահմանադրություն խախտելը մի քանի անգամ չի հասկանում, ու էլի ահագին բան չի հասկանում մարդը, հո զոռով չէ: Ու էդ ամբողջ ընթացքում չի հասկացել, որ Արցախը Հայաստան է և վերջ: «Իզմիրլյան»-ում ինչո՞ւ կարգին չեն ստուգել խեղճ մարդուն....»: