Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Երևանում կինը ծննդաբերելուց հետո նորածնին փաթաթել է պոլիէթիլենային տոպրակով և գցել աղբարկղը

1799
Հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ., 10:05
Երևանում կինը ծննդաբերելուց հետո նորածնին փաթաթել է պոլիէթիլենային տոպրակով և գցել աղբարկղը

Հուլիսի 29-ին զարհուրելի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «արգանդի արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 31-ամյա Արմինե Հ-ն է, ով նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում Երևանում գտնվող իր աշխատավայրում ծննդաբերել է, ապա երեխային փաթաթել պոլիէթիլենային տոպրակով և նետել աղբարկղը։

Հարուցվել է քրեական գործ․ Արմինե Հ-ն ձերբակալվել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։