Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 օգոստոսի, 2020 թ.

ՃՏՊ Աշտարակի խճուղում․ կա մեկ զոհ

496
Չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ., 20:05
ՃՏՊ Աշտարակի խճուղում․ կա մեկ զոհ

Հուլիսի 29-ին, ժամը 15։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Աշտարակի խճուղու և Գևորգ Չաուշի փողոցի խաչմերուկում բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Արտաշես Խ․) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Ստեփան Հ․, ծնված 1953 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս բախվել է էլեկտրական սյանը:

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ուժերով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ գիտակցության չգալով մահացել է։