Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Թուրքիայի խորհրդարանի ընդունած նոր օրենքը կխստացնի սոցցանցերի վերահսկողությունը

3307
Հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ., 00:40
Թուրքիայի խորհրդարանի ընդունած նոր օրենքը կխստացնի սոցցանցերի վերահսկողությունը

Թուրքիայի խորհրդարանը նոր օրինագիծ է ընդունել՝ խստացնելու վերահսկողությունը սոցիալական ցանցերի նկատմամբ, հայտնում է Anadolu գործակալությունը:

Այս փաստաթուղթը պարտավորեցնում է արտասահմանյան ընկերություններին, մասնավորապես՝ Facebook-ին, Twitter-ին, Instagram-ին, իրենց գրասենյակները բացել Թուրքիայում: Սոցցանցերը ներկայացնող իրավաբանական անձինք պատասխանատու կլինեն իրենց հարթակներում ապօրինի բովանդակություն ունեցող նյութեր հրապարակելու համար: Նրանք նաև պարտավոր կլինեն միջոցներ ձեռնարկել այդպիսի տեղեկատվության տարածումը կանխելու համար:
Եթե ընկերությունները հրաժարվեն ներկայացուցչություններ բացել Թուրքիայի տարածքում, ապա Անկարան մտադիր է տուգանել նրանց, այնուհետև սահմանափակել սոցիալական ցանցերի հասանելիությունը, ընդհուպ՝ Թուրքիայում նրանց գործունեության ամբողջական դադարեցումը։
Այս օրինագիծը նախաձեռնել են իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները։ Ըստ օրինագծի՝ ընկերություններից կպահանջվի նաև իրենց թուրք հաճախորդների բոլոր տվյալները պահել Թուրքիայում: