Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

#Instagram-ը #TikTok-ի բլոգերներին գումար է առաջարկում՝ նոր հարթակում հանդես գալու համար

3042
Հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ., 01:05
#Instagram-ը #TikTok-ի բլոգերներին գումար է առաջարկում՝ նոր հարթակում հանդես գալու համար

Instagram-ը դրամական պարգևներ է առաջարկել չինական TikTok հավելվածում հանդես եկող հանրաճանաչ բլոգերներին՝ իրենց հետևորդներին «Instagram Reels» կոչվող նոր հարթակում ներգրավելու համար, գրում է The Wall Street Journal-ը:

Աղբյուրի համաձայն, այն բլոգերները, որոնք ունեն միլիոնավոր հետևորդներ, կարող են «հարյուր հազարավոր դոլարներ» ստանալ «Instagram Reels»-ին միանալու և նոր հարթակում լսարան ներգրավելու համար:

Նման քայլը, ըստ թերթի, խոսում է այն մասին, որ «Instagram Reels»-ը կդառնա TikTok-ի մրցակիցը: Նման ճնշումներին դիմագրավելու համար, TikTok-ն անցած շաբաթ հայտարարել է 200 միլիոն դոլար ֆոնդի ստեղծման մասին՝ իր պլատֆորմի օգտատերերին աջակցելու համար: