Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ.

Արփա գետից դուրս է բերվել 21-ամյա քաղաքացու դի

492
Չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ., 00:25
Արփա գետից դուրս է բերվել 21-ամյա քաղաքացու դի

Հուլիսի 28-ին, ժամը 18:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող հին ճանապարհի մոտակայքում, Արփա գետի ափին՝ ջրավազանում, քաղաքացի է ջրահեղձվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մամարզա» կոչվող տարածքում՝ Արփա գետում, ջրահեղձ է եղել Էդգար Գ.-ն (ծնված 1999թ.): Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ դին դուրս է բերվել գետից: