Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 օգոստոսի, 2020 թ.

ԱՄՆ-ում թրքախոս տղամարդիկ հարձակվել են հայ կնոջ և նրա հնգամյա որդու վրա

540
Երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ., 15:50
ԱՄՆ-ում թրքախոս տղամարդիկ հարձակվել են հայ կնոջ և նրա հնգամյա որդու վրա

ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում թուրքերեն խոսող երկու տղամարդ հարձակվել են 34-ամյա հայուհու և նրա 5 տարեկան որդու վրա: Այս մասին հայտնում է RegionMonitor-ը:

Ըստ տեղեկությունների՝ կինը եղել է մեքենայի ղեկին: Երբ մեքենան կանգնել է լուսացույցի մոտ, տղամարդկանցից մեկը մոտեցել է մեքենային և պոկել հայկական խորհրդանիշները, դրոշները։ Այդ ընթացքում մյուսը հարվածել է պատուհանի ապակուն՝ սպառնալով կնոջը։ Նա նաև կոչ է արել ընկերոջը՝ «մտապահել այդ մեքենան»:

Կինն ու երեխան կարողացել են արագ հեռանալ դեպքի վայրից: