«Երկրները չեն կարող երկար ժամանակ փակ պահել սահմանները»․ ԱՀԿ ներկայացուցիչ
3483
Երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ., 17:50
![]() Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների ծրագրերի տնօրեն Մայք Ռայանի խոսքով՝ սահմանների փակումը կարող է լինել կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցներից մեկը, սակայն այն արդյունավետ չէ և տնտեսական ռազմավարության տեսանկյունից կայուն չէ: Սահմանների բացումն անխուսափելի է, և շուտով այն տեղի կունենա։ Ռայանը կոչ է արել երկրներին, որտեղ կան կորոնավիրուսի օջախներ, ձեռնարկել կարանտինային միջոցառումներ։ «Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակին, ապա պետք է հասկանալ, որ վիրուսը ամենուր է, և երբ հնարավորություն լինի՝ այն կտեղաշարժվի: Դուք նաև պետք է հասկանաք այն լրացուցիչ ռիսկերը, որոնց կհանգեցնի սահմանների բացումը, ուստի անհրաժեշտ է կառավարել այդ ռիսկերը»,- հավելել է փորձագետը։ |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
