«Մաշան և արջը» մուլտսերիալը ներառվել է աշխարհում ամենասիրված մանկական շոուների լավագույն հնգյակում
![]() Ռուսական «Մաշան և արջը» մուլսերիալը ներառվել է մանկական ժամանցային ամենասիրված շոուների լավագույն հնգյակում, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Animaccord ընկերության մամուլի ծառայությանը։ Animaccord-ը հայտնում է, որ ուսումնասիրությունն անցկացվել է 2020 թվականի ապրիլին՝ 43 երկրներում ապրող 60 հազար հարցվածների շրջանում։ Մուլտսերիալն աշխարհում ամենասիրելի ժամանցային բրենդների լավագույն հնգյակում է հայտնվել (0-6 տարեկան աղջիկների համար), Լատինական Ամերիկայում (0-6 տարեկան աղջիկների/տղաների համար) և Եվրոպայում (0-6 տարեկան աղջիկների/տղաների համար)։ «Մաշան և արջը» թարգմանվել է 39 լեզվով, այն ռուսական միակ մուլտֆիլմն է, որը մինչ օրս արժանացել է YouTube-ի 4 ադամանդե «կոճակի», պարգևների։ Բաժանորդների թիվը յուրաքանչյուր ալիքով՝ ռուսերեն, անգլերեն, իսպաներեն և պորտուգալերեն, գերազանցում է 10 միլիոնը: |

Հելոուին՝ Սպիտակ տանը․ Թրամփը հյուրընկալել է հարյուրավոր երեխաների (տեսանյութ)
47930.10.2026, 09:43
Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել, ծնողները դեռ հայտնի չեն
22726.10.2026, 19:12
Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
29525.10.2026, 01:36
«Հայաստանն էլ պետք է ընդօրինակի»․ Սամվել Հայրապետյան
22424.10.2026, 14:00
«Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ»․ ՇՎՏՄ
13720.10.2026, 11:06
18-ամյա Ալվարդ Նահապետյանը 4 կգ 830 գրամ քաշով տղա է ունեցել
20730.09.2026, 14:00
