Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 օգոստոսի, 2020 թ.

Արմավիրում 30-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է

554
Երկուշաբթի, 27 հուլիսի, 2020 թ., 22:50
Արմավիրում 30-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է

Այսօր, հուլիսի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Շավարշ Հ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 13 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 78-ամյա Մարտին Մ․-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդն ինքնակամ գնացել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: