Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն

949
Երկուշաբթի, 27 հուլիսի, 2020 թ., 15:30
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Բաքուն և Անկարան համատեղ լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն Ադրբեջանի տարածքում՝ համաձայն երկու երկրների միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի, այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Երկու երկրների ցամաքային և ռազմաօդային ուժերը զորավարժությունները կանցկացնեն օգոստոսի 1-5-ը՝ Բաքվում և Նախիջևանում, իսկ օդուժի մասնակցությամբ զորավարժությունները տեղի կունենան հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը՝ Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում ու Եվլախում: Զորավարժություններին ներգրավված կլինեն զրահատեխնիկա, զորախմբեր, հրետանային միջոցներ, ականանետներ, ռազմական ավիացիան, երկու երկրների ՀՕՊ համակարգերը: