Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 օգոստոսի, 2020 թ.

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են ՈՒԱԶ-ն ու 2 Opel Astra-ները

624
Կիրակի, 26 հուլիսի, 2020 թ., 15:40
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են ՈՒԱԶ-ն ու 2 Opel Astra-ները

Այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 51-ամյա Ռոբերտ Մովսեսյանի վարած ՈՒԱԶ մակնիշի, Տաշիր քաղաքի բնակիչներ՝ 20-ամյա Արամ Սուքիասյանի վարած Opel Astra մակնիշի 47 TD 477 համարանիշի և 23-ամյա Դավիթ Գալոյանի վարած Opel Astra մակնիշի 11 GG 700 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դ․ Գալոյանի ուղևոր՝ 21-ամյա Սայաթ Սուքիասյանը և ՈՒԱԶ-ի վարորդ Ռ. Մովսեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: