Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Նենսի Փելոսին դատապարտել է Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի վրա ադրբեջանցիների կատարած վանդալիզմը

1270
Կիրակի, 26 հուլիսի, 2020 թ., 00:25
Նենսի Փելոսին դատապարտել է Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի վրա ադրբեջանցիների կատարած վանդալիզմը

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Twitter-ի իր միկրոբլոգում դատապարտել է ադրբեջանցիների արած վանդալիզմը Սան Ֆրանցիսոկոյում գտնվող հայկական դպրոցի արտաքին պատերին:

«Մեզնից յուրաքանչյուրը պետք է պայքարի ցանկացած տեսակի ատելության դրսևորման դեմ: Հայկական դպրոցը Սան Ֆրանցիսկոյի ընտանիքի մասնիկն է»,- գրել է Փելոսին՝ տեղի ունեցածն անվանելով խայտառակություն: