Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 օգոստոսի, 2020 թ.

Գազալցակայանի աշխատակիցները վարորդին հայտնաբերել են մահացած

594
Շաբաթ, 25 հուլիսի, 2020 թ., 22:35
Գազալցակայանի աշխատակիցները վարորդին հայտնաբերել են մահացած

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմանում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցում՝ գազալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ըստ աղբյուրի՝ ոստիկանները BYD մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդի նստատեղին հայտնաբերել են Երևանի բնակիչ, 54-ամյա Կ. Մ.-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը լիցքավորում է կատարել նշված գազալցակայանում, այնուհետև այնտեղից դուրս գալով, մեքենան կայանվել է, և գազալցակայանի աշխատակիցները՝ տեսնելով, որ տևական ժամանակ մեքենան կանգնած է, մոտեցել են ու վարորդին հայտնաբերել մահացած: Դեպքի վայր նաև քննիչներ են ժամանել։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստովում: