Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Երևանը և Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից»․ Մեդվեդև

1038
Ուրբաթ, 24 հուլիսի, 2020 թ., 21:40
«Երևանը և Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից»․ Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Երևանին և Բաքվին կոչ է արել ձեռնպահ մնալ չմտածված գործողություններից. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նա գրել է «Вконтакте» սոցիալական ցանցում:

«Դիտարկեցինք մի շարք երկրների հետ ավիահաղորդակցությունների վերսկսման հարցը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի հետ կապված խնդիրները, քննարկեցինք Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ հաշվի առնելով այս հանրապետությունների սահմանին շարունակվող սրումը: Երևանը և Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից»,- ասված է հաղորդագրության մեջ: