Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ուկրաինայի հայերի միությունը դատապարտում է ադրբեջանցիների կողմից հրահրվող գործողությունները

1077
Ուրբաթ, 24 հուլիսի, 2020 թ., 19:25
Ուկրաինայի հայերի միությունը դատապարտում է ադրբեջանցիների կողմից հրահրվող գործողությունները

Ուկրաինայի հայերի միությունը դատապարտում է հայ համայնքի ներկայացուցիչներին պատկանող սննդի հասարակական կենտրոններն այրելու փորձերը: Այս մասին ասված է Կիևում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ Ուկրաինայի հայերի միության հայտարարության մեջ: Հայտնում է հայտնում է AnalitikaUA.net-ը:
«Հայ համայնքի ներկայացուցիչներին պատկանող սրճարաններն այրելու քայլը մենք գնահատում ենք որպես համայնքին քաղաքական գործընթացում ներքաշելու փորձ: Մենք կտրականապես դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում և կոչ ենք անում պահպանել օրենքը և համայնքին չներքաշել քաղաքական գործընթացների մեջ»,- ասված է հայտարարության մեջ:

Ինչպես նշվում է հայտարարությունում՝ Կիևում հայերի միության ղեկավարությունը մշտական կապի մեջ է իրավապահ մարմինների հետ և ակնկալում է օպերատիվ հետաքննություն դեպքերի առնչությամբ:

Կիևում փորձ է արվել հայ համայնքի ներկայացուցիչներին պատկանող երկու սրճարան այրել: Դեպքը տեղի է ունեցել այս գիշերը: Նախնական տեղեկատվություններով՝ զոհեր չկան, հրդեհի հետևանքով հաստատությունների առանձին հատվածներ վնասվել են: