Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Չինաստանը պահանջել է փակել Չենդու քաղաքում գտնվող ԱՄՆ հյուպատոսությունը

3112
Ուրբաթ, 24 հուլիսի, 2020 թ., 11:40
Չինաստանը պահանջել է փակել Չենդու քաղաքում գտնվող ԱՄՆ հյուպատոսությունը

Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարել է Սիչուան նահանգի Չենդու քաղաքում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության փակման մասին:

Նշում է, որ հուլիսի 21-ին ամերիկյան կողմը միակողմանի և անսպասելի պահանջել է չինական կողմին փակել Հյուսթոնի գլխավոր հյուպատոսությունը՝ «կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների հիմնական նորմերը, որը հյուպատոսական համաձայնագրի լուրջ խախտում է»,- նշված է հաղորդագրության մեջ: Չինաստանի ԱԳՆ-ն նաև հայտնել է, որ Չինաստանի միջև հարաբերությունների ներկա իրավիճակի համար պատասխանատվությունը կրում է բացառապես ամերիկյան կողմը: