Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

1․4 մլն դոլար՝ Արցախում ականազերծման համար. Ներկայացուցիչների պալատն ընդունեց բանաձևը

3095
Ուրբաթ, 24 հուլիսի, 2020 թ., 10:10
1․4 մլն դոլար՝ Արցախում ականազերծման համար. Ներկայացուցիչների պալատն ընդունեց բանաձևը

Ընդունվել է Արցախում ականազերծման համար 1.4 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ բանաձևը: Օրինագիծը ներկայացվել էր հայկական հարցերով կոնգրեսականներ Ջեքի Սփայերի, Թիջեյ Քոկսի, Գուս Բիլիրաքիսի և Ռաջա Կրիշնամուրտիի օգնությամբ, ինչպես նաև պալատի 35 այլ անդամների աջակցությամբ։ Արցախում ականազերծմանն ուղղված HALO Trust ծրագրի օգտին կողմ է քվեարկել 186, դեմ՝ 170 կոնգրեսական: HALO Trust-ն արդեն շուրջ 20 տարի Արցախում զբաղվում է հումանիտար ականազերծմամբ: