Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Փորթլենդում դաշնային ուժերն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների, այդ թվում՝ քաղաքապետի նկատմամբ

3210
Հինգշաբթի, 23 հուլիսի, 2020 թ., 16:00
Փորթլենդում դաշնային ուժերն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների, այդ թվում՝ քաղաքապետի նկատմամբ

ԱՄՆ Փորթլենդ քաղաքում դաշնային ուժերն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ, այդ թվում՝ քաղաքապետ Թեդ Ուիլերի, հաղորդում է New York Times-ը:
Քաղաքապետը միացել է Արդարադատության կենտրոնի դիմաց հավաքված ցուցարարներին։
Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ լրացուցիչ ուժեր են ուղարկվելու Ալբուկերկե ու Կանզաս Սիթի քաղաքներ:

Հիշեցնենք՝ Ֆլոյդի սպանությունից հետո Թրամփը քննադատել էր, իր բնորոշմամբ, չափազանց լիբերալ քաղաքապետերին, ովքեր չեն կարողանում կարգուկանոն ապահովել։ Նա Նյու Յորքը, Չիկագոն, Ֆիլադելֆիան, Դեթրոյթը, Բալթիմորը և Օքլենդը հիշատակել էր որպես հնարավոր վայրեր դաշնային ուժերի ուղարկման համար։

Փորթլենդում դաշնային ուժերն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների, այդ թվում՝ քաղաքապետի նկատմամբ