Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

Հրկիզել են Գերմանիայում ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան

588
Հինգշաբթի, 23 հուլիսի, 2020 թ., 13:10
Հրկիզել են Գերմանիայում ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան

Այս գիշեր՝ հուլիսի 23-ին, ժամը 00.12-ին, հրկիզվել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենան:
ԳԴՀ դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը և ոստիկանության համապատասխան մարմինները պաշտոնապես տեղեկացված են:
Այժմ գերմանացի ոստիկաններն ու փորձագետները կատարում են ծառայողական քննություն՝ դիտարկելով միտումնավոր հրկիզման վարկածը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Գերմանիայում ՀՀ դեսպանությունը։