«Թուրքիայի այս գործելակերպը, մեծ հաշվով, անակնկալ չէր». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: «Շատ ուժեղ էր հակառակորդին հասցված բարոյահոգեբանական հարվածը: Եվ սահմանին տեղի ունեցած դեպքերի արդյունքում Ադրբեջանում ներքաղաքական անկայուն վիճակ էր ստեղծվել, ինչն այդ երկրի ղեկավարությանը ստիպում էր դիմել նորանոր սադրանքների՝ ներքին դժգոհության էներգիան Հայաստանի և Արցախի դեմ ուղղորդելու համար»,- ասաց նա: Վարչապետը ելույթի ընթացքում կատարեց, իր խոսքով, կարևոր արձանագրում. «Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա: ՀՀ-ին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները՝ իր դեմ ագրեսիայի մասին, պարզապես անհեթեթ են»: Վարչապետի խոսքով՝ հայկական բանակը վերահաստատեց, որ տարածաշրջանում ամենաուժեղ և ինտելեկտուալ բանակն է: Անդրադառանլով Թուրքիայի վերջին հայտարարություններին՝ վարչապետ Նիոկլ Փաշինյանն ասաց. «Միակ երկիրը, որ փորձում է ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլ առավել մեծ բռնություններ կիրառել, Թուրքիան է: Հաշվի առնելով այդ երկրի ապակայունացնող և ագրեսիվ քաղաքականությունը՝ իրեն սահմանակցող մի շարք տարածաշրջաններում, և ավանդական հակահայկական քաղաքականությունը, որը նաև արատահայտվում է Հայոց ցեղասպանության արդարացմամբ, Թուրքայի այս գործելակերպը մեծ հաշվով անակնկալ չէր»: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00