Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունը դատապարտել է ադրբեջանցիների հրահրած միջադեպը

2150
Հինգշաբթի, 23 հուլիսի, 2020 թ., 11:25
Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունը դատապարտել է ադրբեջանցիների հրահրած միջադեպը

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն է տարածել՝ հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ։
Հյուպատոսությունը խստորեն դատապարտել է Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջև ադրբեջանցիների կողմից հրահրված միջադեպը:
«Դատելով դեպքերի հաջորդականությունից՝ ակնհայտ է, որ հայ համայնքի կողմից կազմակերպված խաղաղ բողոքի ակցիան խոչընդոտելն ու ցուցարաներին հրահրելը եղել է նախապես ծրագրված և ուղղորդված:
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն անթույլատրելի է համարում հայ խաղաղ ցուցարարների դեմ կիրառված բռնարարքները»,- նշված է հայտարարության մեջ: