Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել երկու երկրների առաջնորդներին զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից

1001
Չորեքշաբթի, 22 հուլիսի, 2020 թ., 23:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել երկու երկրների առաջնորդներին զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով հայ-ադրբեջանական սահմանին անհապաղ կայունացնել իրավիճակը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Այս մասին գրում է «Риа новости»-ն:
«Հեռախոսազրույցների ընթացքում գլխավոր քարտուղարն իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների մասին հաղորդագրությունների կապակցությամբ։ Գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ կրկնել է իր կոչը, այն է՝ անհապաղ և լիակատար լարվածության թուլացում»,- ասել է Դյուժարիկը։

Նրա խոսքով՝ Գուտերեշը նաև կոչ է արել առաջնորդներին զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և վերադառնալ բանակցություններին: