Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել եղբորս». Իլհամ Ալիև

1055
Չորեքշաբթի, 22 հուլիսի, 2020 թ., 14:45
«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել եղբորս». Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 21-ին իր ելույթի ժամանակ երախտագիտություն է հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին․ «Այս օրերին մենք առաջինն աջակցություն ստացանք եղբայրական Թուրքիայից: Թուրքիայի Հանրապետության հարգելի նախագահը, իմ եղբայր Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգնել է Ադրբեջանին, հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ Ադրբեջանի կողքին է: Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել եղբորս՝ աջակցության համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը, գրում է АПА գործակալությունը:

«Իմ սերը թուրք ժողովրդի նկատմամբ գաղտնիք չէ: Ես բազմիցս նշել եմ, որ այսօր աշխարհում չկան նման մերձավոր երկու երկրներ»,- հավելել է Ալիևը: